Սիրիայի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել հայազգի Մարիա Գաբրիելյանը

Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր է ընտրվել հայազգի Մարիա Գաբրիելյանը։ Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մարիան շուրջ 20 տարվա իմ լավ բաերկամը և կուսակցական ընկերն է։ Մարիայի մասին շատ կարելի է խոսել։ Նա սիրիական պատերազմի օրերին մնաց Սիրիայում հայ համայնքի կողքին, հալեպահայության դժվարին տարիներին մշտապես եղավ համայնքի ձայնը, իր ամենօրյա լրատվությամբ աշխարհի հայությանը ներկայացրեց դեպքերի զարգացումները, մեր համայնքի մաքառումն ու առօրյան։

Մարիայի հետ միասին մասնակցել ենք Դաշնակցության ուսանողական միությունների հավաքներին, բանակումներին, որոնց ընթացքում շատ ենք խոսել մեր պատկերացրած հզոր հայրենիքի, կազմակերպված և ուժեղ Սփյուռքի, Հայաստան- Սփյուռք ամուր կապերի մասին։

Այդ օրերին դժվար էր պատկերացնել, որ տարիներ անց դժվարին այս փորձության օրերին լինելու ենք երկու խորհրդարանների պատգամավորներ և արդեն այս կարգավիճակով փորձելու ենք նպաստել և՛ Հայրենիքում, և՛ Սիրիայում մեր հայրենակիցների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։

Սրտանց շնորհավորում և հաջողություն եմ մաղթում ընկերուհի Մարիային, վստահ եմ, որ նա իր էներգիայով, գիտելիքներով, աշխատասիրությամբ իր մեծ նպաստն է ունենալու Հայաստան- Սիրիա հարբերությունների զարգացման և ամրապնդման գործում»,-նշվում է հայտարարության մեջ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031