Միացյալ Թագավորությունում փակ ձևաչափով անցկացված քննարկմանը Փաշինյանը հանդես է եկել ելույթով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը:

Վերջինիս մասնակցել են նաև այլ երկրների առաջնորդներ և կազմակերպությունների ղեկավարներ: Փակ ձևաչափով անցկացված քննարկմանը վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:

Գագաթնաժողովի շրջանակում սպասվում են Նիկոլ Փաշինյանի այլ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորությունում՝ Բլենհայմյան պալատում, մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031