Լոնդոնում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովը, մասնակցում են նաև Փաշինյանն ու Ալիևը. (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վուդսթոքի Բլենհայմյան պալատում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին: Այս մասին նա գրել է «Տելեգրամ»-ի ալիքում՝ կից հրապարակելով տեսանյութ։

«Միացյալ Թագավորությունում՝ Բլենհայմյան պալատում, մասնակցում եմ Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին:

Միջոցառման շրջանակում կունենամ երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ», — գրել է նա:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930