Հուլիսի սկզբին «Club Capital» միջազգային պրեմիում ակումբը Հայաստանում կազմակերպել էր «Alliance Clubs. Գլոբալ բիզնես հավաք Հայաստանում» մեծամասշտաբ բիզնես միջոցառումը։
Հայաստան էին ժամանել «Alliance Clubs»-ին անդամակցող 9 երկրի գործարարներ և այդ ակումբերի նախագահները։
«Alliance Clubs»-ը միջազգային բիզնես ակումբ է, որին անդամակցում են ոչ թե անհատ գործարարներ, այլ հենց բիզնես ակումբները։ Այս պահին «Ալյանսի» անդամ են Դուբայից Vision, Լոնդոնից London business Club, Ամերիկայի միացյալ նահանգներից Force, Ղազախստանից «Սինդիկատ», Ուզբեկստանից «Yard Business Club», Հայաստանից «Club Capital», «Club Capital Business», Գերմանիայից «Բիզոն», Մերձբալթյան երկրներից «BNB» ակումբները։
Բոլոր ակումբում ներգրավված են ավելի քան 2000 գործարար, որոնք բիզնես են վարում ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Հնդկաստանում, Չինաստանում, Արաբական երկրներում, Մերձբալթյան երկրներում, Եվրոպայում՝ Գերմանիա, Մեծ Բրիտանիա։
Բիզնես հավաքի նպատակն էր «Կլուբ Կապիտալի» հարկի տակ միավորել աշխարհի տարբեր երկրներում գործունեություն ծավալող գործարարներին, ստեղծել նոր կապեր ու ծանոթություններ, բիզեսը մասշտաբայնացնելու և ավելի ընդլայնված գործունեություն իրականացնելու հնարավորություն ընձեռել։
Հատկանշական է, որ 5 տարի առաջ «Կլուբ Կապիտալն» ուներ ընդամենը 25 անդամ, և որը տարիների ընթացքում լոկալ ակումբից դարձավ միջազգային պրեմիում ակումբ՝ Հայաստանում ունենալով 250 և ամբողջ աշխարհում շուրջ 2000 անդամակից։
25 հայ գործարարի մասնակցությամբ է հիմնադրվել «Կլուբ Կապիտալ» գործարարների ակումբը, որը տարիների ընթացքում լոկալ ակումբից դարձել է միջազգային պրեմիում դասի բիզնես ակումբ։ Այսօր արդեն «Կլուբ Կապիտալ» միջազգային պրեմիում ակումբին միացող հայ գործարարները անսահմանափակ ռեսուրսների հասանելիություն ունեն, թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի 7 երկրներում գործող գործընկեր ակումբների միջոցով։
Ընդհանուր առմամբ, միջազգային ակումբների հետ նման սերտ համագործակցությունը ուղիղ հասանելություն է միջազգային փորձին։ Սա նաև արտերկրում բիզնես գործունեություն ծավալելու, ինչպես նաևտարատեսակ խնդիրների լուծելու բացառիկ հնարավորություն է։
Բիզնես հավաքի պաշտոնական ծրագիրը 3 օր տևեց, որի ընթացքում տարբեր երկրների գործարարները կապեր ու ծանոթություններ հաստատեցին, որոնք նոր որակ, մասշտաբ ու հնարավորություններ են հաղորդելու բիզնեսի զարգացմանը՝ Հայաստանում և Հայաստանից դուրս։ Հատկանշական է, որ այս օրերին Հայաստանը դարձել էր «համաշխարհային բիզնեսի մայրաքաղաքը»։ Մեր երկիր ժամանած գործարարները պայմանավորվածություններ ունեցան ոչ միայն հայ, այլ մյուս երկրների գործարարների հետ։
Միջոցառման նախաձեռնող և իրականացնող «Կլուբ Կապիտալ» միջազգային պրեմիում բիզնես ակումբը ջանք չէր խնայել օտարերկրյա գործարար հյուրերին Հայաստանը՝ պատմամշակութային ողջ հարստությունն ու նաև գործարար միջավայրը լավագույնս ներկայացնելու համար։
Բիզնես հավաքն անցկացվում էր յուրօրինակ սիմվոլիկայով՝ օրերից յուրաքանչյուրը կրում էր Բնության 4 հիմնական տարերքների խորհրդանիշը։
Առաջին օրվա խորհուրը կրակն էր՝ զարգացման ու էներգիայի խորհրդով։
Հավաքի երկրորդ օրվա խորհուրդը օդն ու ջուրն էին՝ որպես ճկունության և նորարարության խորհրդանիշեր բիզնեսում։ Այս օրը սկիզբ առավ Սևանի ափին՝ պանելային քննարկմամբ։ Մասնակիցները խոսեցին նորարարության, նոր ժամանակների հնարավորությունների մասին։
Բիզնես հավաքի 3-րդ օրվա խորհրդանիշը հողն էր՝ ստաբիլության և արմատների փիլիսոփայությամբ։
Միջոցառումը, բացի բիզնես կոմպոնենտից ուներ նաև մշակութային, հոգևոր, ժամանցային, գաստրոնոմիկ բաղադրիչներ, որոնց ընթացքում հավաքի հյուրերն այցելեցին պատմամակութային հուշարձաններ, թանգարաններ, վայելեցին հայկական խոհանոցն ու ամենատարբեր մշակութային միջոցառումները։
Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանը, ի դեմս «Կլուբ Կապիտալ» միջազգային պրեմիում բիզնես ակումբի, նախագահում է «Alliance Clubs» բիզնես ակումբների միջազգային ալյանսը։
«Club Capital» միջազգային բիզնեսի մայրաքաղաքն է։