Հայաստանը պատրաստ է 2025-ին ընդունել «Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթը»․ Մխիթար Հայրապետյան

Հայաստանը պատրաստ է 2025 թվականին ընդունել «Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթը» (ICPC), որը բացառիկ հնարավորություններ է առաջարկում մեր մոլորակի երիտասարդ ծրագրավորողներին՝ ցուցադրելու իրենց հմտությունները և զարգանալու միջազգային մակարդակում։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Երեկ ընդունել եմ ICPC հիմնադրամի նախագահ Բիլ Փաուչերի գլխավորած պատվիրակությանը: Բիլ Փաուչերը ներկայացրել է ICPC-ի առաքելությունը՝ նշելով, որ սա յուրատեսակ օլիմպիադա է ուսանողների և ասպիրանտների համար: Հանդիպմանը կարևորվել է Հայաստանի համալսարանների և ICPC-ին առընթեր հաստատությունների միջև համատեղ հետազոտական ծրագրերի իրականացումը:

Իմ հերթին, նշել եմ, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել՝ 2025թ. ICPC-ի մրցույթը Հայաստանում անցկացնելու։ Այս նախաձեռնությունը մեծ պատիվ է Հայաստանի համար և հրաշալի հնարավորություն երիտասարդ հայ ծրագրավորողների համար՝ մասնակցելու միջազգային մրցույթին հենց իրենց երկրում։

ICPC-ն ալգորիթմական ծրագրավորման մրցույթ է։ Թիմերը մրցում են խնդիրների լուծման արագության, ստեղծագործական ունակությունների և նորարարության ուղղություններով: Թիմերը մրցում են տարածաշրջանային մակարդակով՝ աշխարհի եզրափակչի ուղեգիր նվաճելու համար։ Հաղթողները պայքարելու են աշխարհի չեմպիոնի կոչման համար։

Այս բոլոր ջանքերը նպաստում են Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին, ստեղծում նոր հնարավորություններ երիտասարդների համար և խթանում միջազգային համագործակցությունը գիտության և կրթության ոլորտներում»,- գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

- Այս թեմայով -