Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, եթե այն համապատասխանի Սիրիայի ազգային շահերին:
«Եթե հանդիպումը համապատասխանի երկրի շահերին, ապա ես այն կանցկացնեմ», — ասել Է Ասադը՝ պատասխանելով լրագրողներին Էրդողանի հետ հանդիպման հնարավորության մասին հարցին: Տեսանյութը հրապարակել է Սիրիայի առաջնորդի գրասենյակը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը որոշում է Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների կարգավորման և Թուրքիայի և Սիրիայի առաջնորդների բանակցությունների իրականացման ճանապարհային քարտեզը գործընկերների հետ:
Էրդողանը հայտնել է, որ Ֆիդանը լիազորված է Ասադի հետ իր հանդիպումը կազմակերպել, հնարավոր է՝ երրորդ երկրում: Սիրիայի ԱԳՆ-ն ի պատասխան հայտարարել է, որ Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի իրավիճակին վերադառնալու վրա, որը եղել է մինչև 2011 թվականը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառ չկա, նրա խոսքով՝ Անկարան Դամասկոսի ներքին գործերին միջամտելու նպատակ չունի: