Սկուտերի վարորդը եղել է ոչ սթափ

Ջրային պարեկները սկուտերի ոչ սթափ վարորդի նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունը Սևանա լճում և առափնյա գոտիներում անցել է ուժեղացված ծառայության։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Նպատակը քաղաքացիների անվտանգ հանգիստն ապահովելն ու հասարակական կարգի պահպանումն է։ Ամենօրյա ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները անընդմեջ իրազեկում են քաղաքացիներին լողամիջոցների անվտանգ շահագործման կանոնների մասին և հորդորում՝ խստագույնս պահպանել դրանք։
Կանոնների խախտման առաջին դեպքն արձանագրվել է հուլիսի 14-ին։
Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները ժամը 15.30-ի սահմաններում Սևանա լճում նկատել են մի սկուտեր, որի վարորդը և ուղևորը դրսևորել են կասկածելի վարքագիծ։
Սկուտերը կանգնեցվել է, ստուգվել է վարորդի սթափության աստիճանը։ Պարզվել է՝ ոչ սթափ վիճակում է։ Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
«Հարգելի՛ քաղաքացիներ, Պարեկային ծառայությունը հորդորում է լինել զգոն և խստագույնս պահպանել լողամիջոցների անվտանգ շահագործման կանոնները»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930