Մինչև ապրիլի 20-ը մեր ժողովրդի մեջ կարծես ամբողջությամբ սպանված լիներ հավատն ապագայի նկատմամբ․ Բագրատ Սրբազան

Այսօր՝ հուլիսի 13-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ այցելել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաք՝ հանդիպելու տեղի բնակիչների հետ ու քննարկելու շարժման ծրագրերը։

Բագրատ Սրբազանը հանդիպման ժամանակ, մասնավորապես, նշեց հետևյալը․«Մինչև ապրիլի 20-ը մեր ժողովրդի մեջ կարծես ամբողջությամբ սպանված լիներ հավատն ապագայի նկատմամբ, բայց այս ամբողջ շրջանը մարդկանց համար դարձավ հույսի արթնացման, ճանապարհ գտնելու ընթացք։

Նախաձեռնել ենք հատկապես մեր մարզային ներկայացուցիչների հետ հանդիպումներն ունենալ, կասեմ, օրն էլ, ժամն էլ կիմանաք, շատ կարևոր վայրում, և հետո այն պլանավորումը, որ տեղի է ունեցել և տեղի է ունենալու դրանք կյանքի կոչել։

Սա լինելու է մեր ճանապարհը, այդ ճանապարհից նահանջ չկա։ Նահանջ նշանակում է մեր պետությունն ուղղակիորեն տեսնել վերջնական ձախողման և տապալման մեջ, նշանակում է արտագաղթել, թողնել, գնալ հեռու տեղում ապրել, անպատվության մեջ շարունակել գոյություն ունենալ։

Այդ կառավարության անելիքը պիտի լինի այս ամբողջ ընթացքն անցնելով առանց որևէ հավակնության մասնակցելու առաջիկա ընտրություններին, այլ լինելու երաշխավորը արդար, թափանցիկ, ազատ ընտրությունների, և գիծը քաշելու ամբողջությամբ, նոր կյանքի սկիզբը դնելու մեր պետականության պատմության մեջ»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031