Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր դիվանագիտական առաքելության ընթացքում կատարված աշխատանքի և հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Չինաստանի դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին իր պաշտոնավարման ընթացքում ձևավորված ջերմ և կառուցողական հարաբերությունների և ցուցաբերված աջակցության համար:

Զրուցակիցները քննարկել են հայ-չինական համագործակցության հիմնական ուղղությունները, ընդգծել գրանցված առևտրաշրջանառության աճը և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարի շուրջ:

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային խոշոր ծրագրերում Հայաստանի ներգրավվածությունը, ընդգծվել կրթության ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Փոխվարչապետը և դեսպանը երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևորել են նաև հայ և չինացի ժողովուրդների միջև շփումների ակտիվացումը:

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930