Երևանն ու Բաքուն դեռ չեն հաստատել՝ արդյո՞ք Միրզոյանն ու Բայրամովն արդեն մեկնել են Վաշինգտոն

Ոչ Երևանը և ոչ էլ Բաքուն դեռ չեն հաստատել՝ արդյո՞ք արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը արդեն մեկնել են Վաշինգտոն՝ մասնակցելու վաղը այնտեղ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրվել են ՆԱՏՕ-ի 2024-ի գործընկերների հետ հանդիպմանը, հունիսի վերջին Բաքվում տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը։

«Ես ակնկալում եմ, որ երկու երկրներն էլ կմասնակցեն միջոցառմանը, ընդհանուր առմամբ, 30 գործընկեր երկիր», — ասել էր Օ’Բրայենը՝ չհստակեցնելով, արդյոք հնարավոր է, որ հուլիսի 9-11-ը կայանալիք ՆԱՏՕ -ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունենա նաև Միրզոյան- Բայրամով հանդիպում։

Ամեն դեպքում, վաղը մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Բաքուն ևս մեկ անգամ հիշեցրել է խաղաղության պայմանագրի ստորագրման իր նախապայմանը։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կրկին պնդել է՝ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, որտեղ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի դեմ։

Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում Անկախության հռչակագրի հիշատակումը, որտեղ խոսվում է Հայաստանի և Արցախի միավորման մասին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30