Թբիլիսիում մեծարում են Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին

Այսօր առավոտյան Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Գերմանիայից վերադարձած Վրաստանի ֆուտբոլի հավաքականին դիմավորել են բուռն օվացիաներով։

Ֆաները վաղ առավոտից օդանավակայանում հավաքվել էին դրոշներով ու հավաքականի մարզաշապիկներով։ Երեկոյան հավաքականի անդամները Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտից բաց ավտոբուսով Թբիլիսիի փողոցներով գնալու են Ազատության հրապարակ, որտեղ հավաքականին ողջունելու մջոցառումը կոչվում է «Վրաստանի շնորհակալությունը ֆուտբոլի հավաքականին»։

Գերմանիայում ընթացող Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունում Վրաստանի հավաքականն անակնկալ հաղթանակի հասավ Պորտուգալիայի հետ խաղում և դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ, սակայն հաջորդ փուլում 1։4 հաշվով պարտվելով Իսպանիայի թիմից՝ դուրս մնաց հետագա պայքարից։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  

- Այս թեմայով -