Պորտուգալացիներն ավելի հաջողակ էին 11 մետրանոց հարվածաշարում․ Պորտուգալիան քառորդ եզրափակիչում է

Երեկ կայացավ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի հանդիպումը Պորտուգալիայի և Սլովենիայի հավաքականների միջև։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։

Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսում պորտուգալացիները ստացան 11 մետրանոցի իրավունք, սակայն Կրիշտիանու Ռոնալդուի հարվածը հետ մղեց Յան Օբլակը։ Լրացուցիչ ժամանակում ևս գոլեր չգրանցվեցին և այս խաղում հաղթողին որոշեցին հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում։

Հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ գտնվեցին Ռոբերտո Մարտինեսի սաներն (3-0) ու դուրս եկան քառորդ եզրափակիչ։ Դիեգու Կոշտան հետ մղեց սլովենացիների բոլոր երեք հարվածները։

Քառորդ եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը կհանդիպի Ֆրանսիայի հետ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031