«Ընտրությունների կեղծիք» արտահայտությունը ՀՀ-ում արդեն պատմական ժանրին է վերագրված. վարչապետ

«Այս ֆորումը պիտի արձանագրի մեր բոլորի հավաքական կամքը ամրացնել ու զարգացնել ժողովրդավարությունը ՀՀ-ում»:

Ժողովրդավարության հայկական 3-րդ ֆորումի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց սրա համար նաև պետք է արձանագրենք, թե ինչ է տեղի ունեցել ժողովրդավարության այն օրակարգի հետ, որ մենք ունեցել ենք 7 տարի առաջ: Պիտի արձանագրեմ, որ առնվազն քիչ չեն այն փոփոխությունները, որ Հայաստանում տեղի են ունեցել ժողովրդավարևության առումով, որովհետև օրիանակ ընտրությունների կեղծիք արտահայտությունը, կամ ընտրությունները արդյունքների կեղծել արտահայտությունը կարծում եմ արդեն պատմական ժանրին է վերագրաված ՀՀ-ում և դա շատ կարևոր է»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը խոսեց նաև այլ մարտահրավերներից, որոնք ևս անցյալում են. «Կամ մեկ այլ մարտահրավեր, որ մենք 7-8 տարի առաջ քննարկում էինք: Հիմա ՀՀ-ում մոռացել են, բայց ներկաներից շատերն են հիշում, որ օրինակ տեղեր կային, ընդհուպ բացօդյա, որտեղ հանրահավաք անելը այդքան էլ հեշտ չէր, եթե չասենք անհնարին, էլ չենք ասում հյուրանոցային դահլիճներ, այլ տեղերում դահլիճներ վարձել՝ քաղաքական միջոցառումներ իրականացնելու համար: Կամ խոսքի և մամուլի ազատության բռնաճնումները, կարծում եմ սա նույնպես մի թեմա է, որը ըստ էության անցյալում է ՀՀ-ում»:

Վարչապետը նաև նկատեց՝ իհարկե այնպես էլ չի, որ ՀՀ-ում հասել են ժողովրդավարության այն որակին, որին կցանկանային:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30