«Դուստր Մարիաննա»-ի որոշ ապրանքատեսակներում մանրէաբանական շեղումներ են հայտնաբերվել. դրանց արտադրությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում՝ կատարելով նաև նմուշառումներ արտադրվող տեսականուց:

Տեսչական մարմնի հաղորդմամբ, նմուշները տրվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով՝ «պանիր չեչիլ թել» արտադրատեսակի նմուշը՝ «listeria monocitogenes», «պանիր տապակելու համար» արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ, «պանիր չանախ 45%-ոց» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ արտադրական առաջին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031