Ռոնալդուն Եվրո-2024-ի խմբային փուլում հարվածների քանակով առաջին տեղում է

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հարվածների քանակով առաջին տեղն է զբաղեցրել Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլում։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Խմբային փուլի երեք խաղերի ընթացքում պորտուգալացի հարձակվողը հարվածել է 12 անգամ, որոնցից միայն հինգն են եղել դարպասի ուղղությամբ։ 10-ական հարվածի հեղինակ են դարձել Ռոմելու Լուկակուն (Բելգիա), Կիլիան Մբապեն (Ֆրանսիա), Կայ Հավերցը (Գերմանիա), Ալեքսանդր Միտրովիչը (Սերբիա) և Քրիստիան Էրիկսենը (Դանիա):

Շաբաթ օրը՝ հունիսի 29-ին, մեկնարկում է Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/8 եզրափակիչը։

Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև հուլիսի 14-ը։ Մրցաշարի գործող հաղթողը Իտալիայի հավաքականն է։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031