Պաղեստին պետությունը ճանաչելու որոշումը համապատասխան է միջազգային իրավունքի նորմերին․ Աբբասը ՝ Վահագն Խաչատուրյանին

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին Պաղեստին պետությունը ճանաչելու համար։

Աբասը ասել է, որ Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումն արտահայտում է երկրի արժեքները և նրա ղեկավարության նվիրվածությունը արդարության հասնելուն և մարդու իրավունքների հանդեպ, գրում է wafa.ps կայքը։

Ըստ նրա՝ դա հաստատում է երկու երկրին՝ պաղեստինցի ու հայ ժողովուրդներին միավորող բարեկամության և հարգանքի խորությունը:

«Ձեր իմաստուն որոշումը, որը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին, ՄԱԿ-ի բանաձևերին և միջազգային լեգիտիմության սկզբունքին, ևս մեկ քայլ է պաղեստինցի ժողովրդի իրավունքների ճանաչման ուղղությամբ։ Այդ իրավունքների թվում են 1967 թվականի սահմաններում սեփական հողերի տնօրինումը, իսրայելական օկուպացիային վերջ տալու անհրաժեշտությունը, ինքնորոշումն ու անկախությունը»,- նշել է Աբբասը։

Նա ՀՀ իր գործընկերոջը մաղթել է առողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին՝ հետագա առաջընթաց ու բարգավաճում՝ հույս հայտնելով, որ Պաղեստինի և Հայաստանի հարաբերությունները կգրանցեն զարգացում և աճ։

Հիշեցնենք՝ հունիսի 21-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստին պետությունը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30