Արմեն Աշոտյանի վրա փաթաթած քրեական գործը իշխանության կոկորդին է մնալու, կասկած չունեմ․ Աբրահամյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամայանը գրում է․

«Այն, որ Արմեն Աշոտյանի վրա փաթաթած քրեական գործը իշխանության կոկորդին է մնալու, կասկած չունեմ:

Յուրաքանչյուր նիստ ոչ միայն հերթական արձանագրումն է այն բանի, որ տեղի ունեցողը բացառապես քաղաքական գործ է, այլ ամրագրումն է այն պարզ ճշմարտության, որ Արմենի բանտում գտնվելը բացառապես իշխանության չստացված քաղաքական հաշվարկի հետևանքն է:

Արմենը պայքարել ու պայքարում է ոչ թե իր ազատության, այլ այս իրավիճակի արմատական փոփոխության, շատ-շատ այլ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, ովքեր իշխանությանն այս կամ այն կերպ քաղաքական, քաղաքացիական դիմադրություն են ցուցաբերել ու հայտնվել թիրախում»:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031