Սա իմ վերջին մասնակցությունն է Կոպա Ամերիկայի մրցաշարում. Մեսսի

Ֆուտբոլի գերաստղ Լիոնել Մեսսին ասել է, որ վերջին անգամ է մասնակցում Կոպա Ամերիկայի մրցաշարում:

Արգենտինայի հավաքականի լիդերը մասնակցել է Կոպա Ամերիկայի յոթ մրցաշարերին, իսկ RMC Sports պարբերականին տված հարտցազրույցում ասել է, որ ընթացիկ մրցաշարը վերջինն է իր կարիերայում։

Հունիսի 21-ի գիշերը մրցաշարը մեկնարկել է ԱՄՆ-ում: Արգենտինայի հավաքականն առաջին խաղում 2-0 հաշվով պարտության է մատնել Կանադայի ընտրանուն։

36-ամյա Մեսսին ռեկորդակիր է մրցաշարում անցկացրած խաղերի քանակով՝ նա 35 խաղ է անցկացրել, նա այժմ առաջին արգենտինացին է, ով մասնակցել է Ամերիկայի գավաթի յոթ մրցաշարերում:

Երբ նրան հարցրել են 2026 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորության մասին, Մեսսին ասել է, թե ամեն ինչ կախված կլինի իրավիճակից:

«Պետք է քայլ առ քայլ գործել, հիմա ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է», — ասել է 8 անգամ «Ոսկե գնդակը» վաստակած հանճարեղ ֆուտբոլիստը:

Արգենտինացիները Մեսսիի առաջնորդությամբ 2021 թվականին շահել են Ամերիկայի գավաթն, իսկ 2022 թվականին աշխարհի չեմպիոն են դարձել։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30