ՍԴ-ն վարույթ է ընդունել Վճռաբեկ դատարանի՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ դիմումը

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Վճռաբեկ դատարանի դիմումը մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով:

Դատարանի դիմումն այժմ դատաքննության փուլում է, հաջորդ նիստը հուլիսի 22-ին է։

Այս մասին «Լուրեր»-ին տեղեկացրել են ՍԴ-ի հանրային կապերի բաժնից: Դիմումը քննվում է գրավոր կարգով:

Հիշեցնենք, դիմումի հիմքը 1998-ին ընդունված, այժմ՝ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգիրքն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը։ Վճռաբեկ դատարանը միջնորդել է որոշել այդ օրենսգրքի մի շարք հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031