Իրանական կողմը կշարունակի աշխատել ռուսական գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Իրանական կողմը կշարունակի աշխատել ռուսական գազ ստանալու ուղղությամբ։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ գազային նախագծեր են քննարկում այսօր Մոսկվան և Թեհրանը, դեսպանը մի քանի ընդգծում է արել:

«Մենք համագործակցում ենք էներգետիկ ոլորտում մեր ռուս գործընկերների հետ։ Դա առաջին հերթին ռուսական ներդրումներն են իրանական նավթահանքերում։ Մենք շահագրգռված ենք գազային համագործակցությամբ։ Երկրորդ տարբերակը իրանական նավթահանքերում ռուս գործընկերների ներկայությունն է։ Մյուս տարբերակն այն է, որ ռուսական գազը մատակարարվի Իրան, և մենք միասին կարող ենք իրականացնել ընդհանուր նախագծեր։ Սա նույնպես նախագիծ է, որի վրա մենք աշխատում ենք։ Վերջերս ձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ, մենք համաձայնագիր ստորագրեցինք այս հարցի շուրջ և շարունակում ենք մեր տարածք ռուսական գազի մատակարարման այս ճանապարհը»,- ընդգծել է դեսպանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930