Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 16։33-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում՝ սարալանջին, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Տեղում հերթապահություն իրականացնող փրկարարներն Ա․ Ա․-ին (ծնված 1958 թ․) մոտ 100 մ պատգարակով և մոտ 2 կմ ամենագնացով իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930