ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 44 հարց

ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանին ընդառաջ, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ նիստ է գումարել ԱԺ խորհուրդը:

  Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհուրդը հաստատել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 44 հարց:

Խորհրդի որոշմամբ հաստատվել է ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակով Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակության կազմը: Պատվիրակությունում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կունենա չորս անդամ, իսկ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ երկու:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը գործընկերներին ներկայացրել է ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի ընթացքում միջխորհրդարանական կապերի վերաբերյալ տեղեկանքը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031