Ալիևը նշել է` ինչ պայմաններում կվերանա ԵԽԽՎ անդամների՝ Ադրբեջան մուտքի արգելքը

Ադրբեջանը կչեղարկի ԵԽԽՎ անդամների կողմից երկիր այցելելու արգելքը, երբ Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները վերականգնվեն այդ կազմակերպությունում: Այդ մասին հայտարարել է Իլհամ Ալիևը։

Ալիևը հայտարարել է, թե ԵԽԽՎ-ն որոշում էր կայացրել զրկել Ադրբեջանի պատվիրակությանը ձայնի իրավունքից, երբ նրանք «վերականգնեցին իրենց ինքնիշխանությունը» (խմբ․ օկուպացրին Արցախը)։

«Մենք չենք արել այնպիսի բան, որը տարբերվի նրանից, ինչ փորձում է անել Ուկրաինան։ Ուկրաինան անհաջող կերպով փորձում է վերականգնել իր ինքնիշխանությունը՝ չնայած Արևմուտքի հսկայական աջակցությանը։ Մենք ինքներս վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը՝ առանց որևէ աջակցության»,- հայտարարել է Ալիևը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031