Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում զինված անձին վնասազերծելիս ոստիկան է սպանվել, ևս մեկը՝ վիրավորվել

Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է, հաղորդում է Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը:

Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ, ըստ նախնական տվյալների՝ ժամը 20-ի սահմաններում նշված անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն, գրում է ՆԳՆ խոսնակը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031