US Open-2024-ի եզրափակչի մասնակիցները հայտնի են

Նյու Յորքում ավարտվել է US Open-2024-ի կիսաեզրափակիչ խաղը՝ աշխարհի 12-րդ ռակետ ամերիկացի Թեյլոր Ֆրիցի և նրա հայրենակից, ATP-ի 20-րդ համար Ֆրենսիս Տիաֆոյի միջև:

Հաղթանակը հինգ սեթում տարավ Ֆրիցը՝ 4:6, 7:5, 4:6, 6:4, 6:1: Այսպիսով, որոշվեց մրցաշարի եզրափակիչի երկրորդ մասնակիցը:

Այս հաղթանակով Ֆրիցը դարձավ առաջին ամերիկացի թենիսիստը վերջին 15 տարիների ընթացքում, ով կարողացավ դուրս գալ «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ տղամարդկանց մենախաղում: Մինչ Թեյլորը, վերջին անգամ դա արել էր Էնդի Ռոդիկը, որը 2009 թվականին դուրս էր եկել Ուիմբլդոնի եզրափակիչ:

Ավելի վաղ եզրափակիչ էր դուրս եկել Իտալիան ներկայացնող, աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները: Նա երեք սեթում հաղթել էր բրիտանացի Ջեք Դրեյփերին՝ 7:5, 7:6 (7:3), 6:2:

Տղամարդկանց եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը:

US Open-2024-ը անցկացվում է օգոստոսի 26-ից սեպտեմբերի 8-ը: Տղամարդկանց մրցաշարի գործող չեմպիոն սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն է, ով լքել է մրցաշարը վաղ փուլում:

Աղբյուր  ArmSport.am

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30