ԱԳ նախարարի մասնակցությամբ հանդիպումների մասին պատշաճ ժամկետներում տեղեկացնում ենք, նույնը վերաբերում է նաև 3+3 հարթակին. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ հանդիպումների մասին պատշաճ ժամկետներում տեղեկացնում է։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հայտնի է՞ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման օրը և դրան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցության վերաբերյալ որոշում կա՞, թե՞ ոչ։

«ԱԳ նախարարի մասնակցությամբ հանդիպումների մասին պատշաճ ժամկետում տեղեկացնում ենք, նույնը վերաբերում է նաև տվյալ հարթակին»,- ասաց ԱԳՆ խոսնակը:

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ավելի վաղ հայտարարել էր, որ  տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի հաջորդ հանդիպման օրն արդեն հայտնի է, և դրա վերաբերյալ դիվանագիտական խողովակներով տեղեկատվություն կտարածվի։

3+3 խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի,Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։ Նիստը կայացել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30