ԵՄ-ը հայտարարեց Ուկրաինային օգնության նոր փաթեթի մասին

Եվրամիությունը սեպտեմբերի 6-ին հայտարարեց օգնության նոր փաթեթի մասին՝ ձմռան ամիսներին ուկրաինացիներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Բյուջեի, մարդկային ռեսուրսների, մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման հարցերով Եվրահանձնաժողովի խոսնակ Բալազ Ուջվարին Բրյուսելում Եվրահանձնաժողովի մամուլի ճեպազրույցում հայտարարեց 40 միլիոն եվրո արժողությամբ օգնության փաթեթի մասին:

«Ֆինանսավորումը կծառայի վնասված շենքերի վերանորոգմանը, էլեկտրաէներգիայի և ջեռուցման ապահովմանը, ինչպես նաև կարիքավորներին ապաստան տալուն», — ասել է Ուջվարին։

Օժանդակությունից մոտ 5 մլն եվրո կհատկացվի Մոլդովայում գտնվող ուկրաինացի փախստականներին։ Օգնության նոր փաթեթը կազմում է մոտ 1 միլիարդ եվրո:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930