Բողոքի ակցիաներ՝ Ֆրանսիայում. պահանջում են Մակրոնի հրաժարականը

Ֆրանսիայում ձախ կուսակցությունների կողմնակիցների զանգվածային ցույցեր են տեղի ունենում։ Ցուցարարները դժգոհություն են հայտնում ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիայի թեկնածուին վարչապետ նշանակելուց՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հրաժարվելու համար՝ պահանջելով նրա հրաժարականը։

Ինչպես հայտնում է actu.fr պորտալը, բողոքի ցույցերն արդեն սկսվել են Նանտում, Լե Մանում և Նիցցայում։ Մասնակիցները Մակրոնին մեղադրում են «բռնի հեղաշրջման» և «ընտրությունների գողության» մեջ, քանի որ նա մերժել է «Նոր ժողովրդական ճակատ»-ի ծրագիրը, չնայած այն հանգամանքին, որ կոալիցիոն կուսակցությունները խորհրդարանում ավելի շատ տեղեր են ստացել, քան նախագահական դաշինքը և աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը։

Վրդովմունք է առաջացրել նաև աջ կենտրոնամետ ներկայացուցիչ Միշել Բարնիեի՝ վարչապետի պաշտոնում նշանակումը, որի կուսակցությունն ընտրություններում զբաղեցրել է միայն չորրորդ տեղը։

Le Figaro թերթը, գրում է, որ իրավապահները մտավախություն ունեն, որ կլինեն արմատական տարրերի մասնակցությամբ անկարգություններ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30