Հայաստանը Ուկրաինայի հարցով համաժողովին կմասնակցի փոխարտգործնախարարի մակարդակով

Հայաստանից Բեռլինում Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին կմասնակցի արտաքին գործերի նախարարի տեղակալը, հայտնեց ԱԳՆ խոսնակը։

Հարևան Վրաստանը համաժողովին կներկայանա վարչապետի, ԱԳ նախարարի, իսկ Ադրբեջանը՝ արտգործնախարարի մակարդակով։

Հունիսի 11-ից 12-ը Բեռլինում Ուկրաինայի վերականգնման օրակարգով միջազգային համաժողովը կազմակերպում են Գերմանիան և Ուկրաինան:

Ենթադրվում է, որ համաժողովին կմասնակցի շուրջ 2 հազար մարդ 60 երկրներից՝ կառավարությունների, գործարար շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի կատարած լայնածավալ հարձակումից ի վեր երկրորդ անգամ է կազմակերպվում Ուկրաինայի վերականգնման համաժողով:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031