Որքան այս իշխանությունը լինի, պատերազմը շարունակվելու է. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

«Քաղաքականությունը, այն, ինչ որ այստեղ տեղի է ունենում, գոյություն չունի որպես այդպիսին բանակցությունների մակարդակով։ Եվ մեր ցանկությունն է, ծրագիրը նաև, որ դրանք վերադառնան իրական բանակցային գործընթացների և բանակցային սեղան»,- արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Բագրատ Սրբազանը նշել է, որ այսօր Հայաստանը ոչ մի ասելիք չունի այդ հարաբերությունների մեջ, բացարձակ, ոչ մի փոխզիջումային տրամադրություն, ոչ մի նույնիսկ փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմքեր։

«Հետևաբար, բանակցություններ որպես այդպիսին բացարձակ գոյություն չունեն, կան թելադրանքներ, պարտադրանքներ, ուժի սպառնալիք և սա չի կարող լինել որևէ կերպով խաղաղության հիմքը»,- ասել է Սրբազանը։

Սրբազանն ասել է, որ 2020 թվականից սկսած պատերազմը չի կանգնել, շարունակվում է անընդհատ. «Որքան այս իշխանությունը լինի, պատերազմը շարունակվելու է։

Ոմանք այն բնորոշում են որպես սողացող պատերազմ։ Տեսնում ենք Տավուշի դեպքերից։ Բնականաբար, մեր ցանկությունը պատերազմ դադարեցնելն է, խաղաղության իրական գործընթացի մեջ մտնելը ոչ թե իմիտացիոն խաղաղության։

Մեր ծրագիրն է պատերազմը դադարեցնելը, հասնել իրական խաղաղության, որն այլևս անխախտ կլինի։

Մենք գալիս ենք խաղաղության հաստատելու, վերացնելու քայքայիչ պատերազմի ամբողջ գոյությունը»։

Սրբազանը նշել է, որ չի կարծում՝ այս կառավարությունը վեկտորի փոփոխության խնդիր ունի, այլ այն, ինչ տեսնում ենք, տարերային, իրադարձային հարաբերություններ են։

«Մեր նպատակն ու ծրագիրն է ունենալ կայուն, վստահելի, երկարաժամկետ, դրական, կառուցողական հարաբերություններ բոլոր ուղղություններով, բոլոր գործընկերների հետ։ Կարևոր առանցքային դետալ կա այստեղ՝ հայկական օրակարգով։ Բոլորը պետք է նպաստեն Հայաստանի և հայ ժողովրդի շահերին»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031