Skip to main content

Օրը 47 անգամ այս հարցն ինձ տալիս են. Էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Հարցեր կան հարցեր» հաղորդման ժամանակ անդրադառնալով քաղաքացիներից մեկի՝ «մեր վիճակը վերջն ի՞նչ է լինելու, ե՞րբ ենք կարողանալու գլուխներս հանգիստ դնել բարձին» հարցին, ասել է. «Օրը կարող ա 47 անգամ սրճարաններում, շքամուտքում, լիֆտում այս հարցն ինձ տան:

Ասեմ կիսահումորային. ընկերներս ասում էին՝ ո՞նց ա լինելու, ի՞նչ վիճակ ա, ասում էի՝ իրա հունով գնում ա, ասում էին՝ բա վերջն ի՞նչ ա լինելու, ասում էի՝ ընթացքը ցույց կտա: Անգլերեն բան կա, ասում ա՝ վերջում ամեն ինչ լավ ա լինելու, բայց հիմա դեռ վերջը չի: Իսկ եթե լուրջ՝ դեռ երկար ժամանակ չի լինելու հանդարտություն ո՛չ տարածաշրջանում, ո՛չ մեր երկրում: Մի հատ էլ ասացվածք կա, ասում ա՝ մի քիչ էլ կվատանա ու տենց կմնա»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930