Արևմուտքը կարող է սխալ հաշվարկել, որ ՌԴ-ն երբեք միջուկային զենք չի օգտագործի. Մեդվեդև

Արևմտյան երկրները կարող են սխալվել իրենց հաշվարկներում նրա վերաբերյալ, որ Ռուսաստանի Դաշնությունը երբեք միջուկային զենք չի օգտագործի։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։

Նրա խոսքով՝ Արևմուտքը մի քանի տարի առաջ ասել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը բաց հակամարտության մեջ չի մտնելու Ուկրաինայի հետ, որպեսզի չփչացնի հարաբերությունները արևմտյան պետությունների հետ։ Մեդվեդևն այս համատեքստում ընդգծել է, որ նրանք սխալ են հաշվարկել:

«Մարտավարական միջուկային զենքի կիրառման առնչությամբ հաշվարկները նույնպես կարող են սխալ լինել։ Չնայած սա արդեն ճակատագրական սխալ կլինի։ Ինչպես իրավացիորեն նշել է Վլադիմիր Պուտինը, եվրոպական երկրներն ունեն բնակչության շատ բարձր խտություն։ Իսկ այն թշնամի երկրների համար, որոնց հողերն ավելի հեռու են, քան տակտիկական միջուկային զենքի ծածկույթը, վերջապես կա ռազմավարական ներուժ»,- ասել է Մեդվեդևը՝ նշելով, որ դա ահաբեկում կամ բլեֆ չէ։

Մայիսի 30-ին գերմանացի պաշտոնաթող գեներալ Կլաուս Վիտմանը ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախազգուշացումներն այն մասին, որ ՆԱՏՕ-ի փոքր և խիտ բնակեցված երկրները պետք է ավելի զգույշ լինեն, «բլեֆ» են։ Զինվորականը նշել է, որ ռուսական միջուկային սպառնալիքները «դատարկ» են, քանի որ այս դեպքում Ռուսաստանը կկորցնի Չինաստանի աջակցությունը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031