Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Կովկասում խաղաղության հնարավորությունները

Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն «X»-ի իր միկրոբլոգում:

Հաղորդագրության համաձայն՝ նախարար Ֆիդանը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Բլինքենի հետ։

Նախարարական հանդիպումը կայացել է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական համաժողովի շրջանակներում։

Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Գազայում հրադադարի մասին համաձայնության հասնելու ջանքերը, որը կապահովի պատանդների ազատ արձակումը, ինչպես նաև Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացման և տարածաշրջանային անկայունության կանխարգելման կարևորությունը, կովկասյան տարածաշրջանում խաղաղության հնարավորությունները:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30