Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վահագն Մովսեսյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝

Վահագն Մովսեսյանին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով»,- ասված է որոշման մեջ։

Վարչապետի այլ որոշումներով նույն կարգավիճակով Սփյուռքի գործերի հանձնակատարներ են նշանակվել նաև Ռոբերտ Տեր Արսենյանը, Գարաբեդ Հակոփյանը և Ասմիկ Թորոսյան Գրիգորյանը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031