Դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել N զորամասի զինծառայող Արարատ Արոյանը

Դեռևս չպարզված հանգամանքներում մայիսի 26-ին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:

Ըստ աղբյուրի՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031