Մարուքյանը` հայ-իրանական հարաբերություններում փոփոխության մասին

Ես չեմ կարծում, թե հայ-իրանական հարաբերություններում որեւէ փոփոխություն կարող է լինել, որովհետեւ Իրանի քաղաքականությունը, արտաքին քաղաքական տրադիցիոն գիծը այնպիսին է, որ ղեկավարության փոփոխությունը չի կարող բերել հարաբերությունների փոփոխության: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Նաեւ պետք է նշեմ, որ Իրանում կառավարման համակարգում հոգեւոր առաջնորդն է կառավարողը եւ, ըստ էության, խոսքը նախագահի, ԱԳ նախարարի մահվան մասին է, որոնք շատ կարեւոր դերակատարներ էին, շատ սերտ համագործակցություն եւ հարաբերություններ են ունեցել ՀՀ ղեկավարության հետ, ԱԳՆ-ի հետ:

Հուսով եմ՝ շատ արագ, սահմանված կարգով կնշանակվեն պաշտոնյաներ, նաեւ նախագահի ընտրություններ տեղի կունենան: Մեր հարաբերությունների մասով ես որեւէ մտահոգություն չունեմ»,-ասաց նա:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031