Վստահեցնում եմ ձեզ՝ 2026թ․-ի ընտրություններին Տավուշի 4 գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով․ Ալեն Սիմոնյան

«Ինչո՞ւ է վարչապետը ասում, որ այդ 4 գյուղը ոչ թե տվել ենք, այլ վերցրել ենք, որովհետև մենք հնարավորություն ունենք սահմանն ուրվագծելու»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Վերջինս նշեց, որ 1976 թվականի քարտեզը ամենաընդունելի տարբերակն է սահմանազատման գործընթացի համար․ «Որ ասում են՝ մարդիկ իրենց տներից դուրս կգան, նախ խոսքը գնում է մի տան մասին ու պետությունը ավելի շատ ձևով այդ մարդկանց հատուցելու է։ Պարտադիր չէ, որ ՔՊ-ական պատգամավորները գնան, շոու անեն, ըստ ձեզ՝ այդ մարդկանց հետ չի՞ խոսվում, ով է առաջինը գնացել Ոսկեպար, Կիրանց։ Վարչապետը ու ոչ մեկ անգամ, պետության ներկայացուցիչները, գնում խոսում են նրանց հետ»։

Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե բնակիչները չընդունեն փոխհատուցումը, Սիմոնյանն ասաց․ «Չեն ընդունի, պետությունն այլ որոշում կգտնի։ Ես կարող եմ վստահեցնել, որ մենք Հյուսիսային պողոտայի պես չենք անելու, երբ կոպեկներ շպրտցին ու մարդկանց դուրս շպրտեցին իրենց տներից ու խոսքը մի տնակի մասին չէր, այլ մի ամբողջ թաղամասի։

Մենք այդպես չենք անելու, մենք մարդկանց հետ խոսելու ենք, կբանակցենք այնքան, մինչև մարդիկ իրենց համաձայնությունը կտան։ ՀՀ-ն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու։ Ինչ վերաբերում է այդ գյուղերին, վստահեցնում եմ ձեզ՝ մի քանի տարի հետո այդ գյուղերը լինելու են օրինակելի գյուղեր ու 2026 թվականի ընտրություններին ՔՊ-ն այնտեղ հաղթելու է շռնդալից ձևով»։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930