Ռաիսիի, Աբդոլլահիանի և մյուս զոհերի հուղարկավորության օրը հայտնի է

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատի, Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմի և մյուս զոհվածների հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին Թավրիզ քաղաքում:

Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:

Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ողբերգական պատահարի կապակցությամբ երկրում 5-օրյա սուգ է հայտարարել, խոնարհվել են պետական բոլոր գերատեսչությունների դրոշները, արգելվել՝ զանգվածային միջոցառումները:

Կխոնարհվեն նաև Իրանի՝աշխարհի այլ երկրներում տեղակայված դեսպանությունների և հյուպատոսական մարմինների դրոշները:

Ինչպես հայտնել էինք, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք էր կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ։

Ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները՝ թվով 9 մարդ, զոհվել են։

Օդանավում Իրանի նախագահի հետ են եղել նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմըև այլ պաշտոնյաներ:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031