Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Երեկ՝ մայիսի 19-ին, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Վերզեգան քաղաքի մոտ՝ Իրան-Ադրբեջան սահմանի մոտակայքում։

Ռաիսին վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից և համատեղ ստեղծված ամբարտակի բացման արարողությունից:

Օդանավի բոլոր ուղևորներն ու անձնակազմի բոլոր անդամները, ինչպես հայտնել ենք, զոհվել են:

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից:

Նշենք՝ ուղղաթիռում եղել է 9 մարդ, որից 2-ը՝ օդաչու, 7-ը՝ ուղևոր: Ուղղաթիռում նախագահի հետ եղել են նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031