Ես մի քիչ այլ պատկերացում ունեի այն ամենի մասին, ինչ կարելի է մարդու մասին ասել, և ով կարող է դա ասել․ ԵՊՀ պրոռեկտորը՝ Բագրատ Սրբազանին

«Եկել եմ՝ բարի լույս ասենք, երեկ իմացանք, որ թե՛ դասախոսական կազմի, թե՛ ուսանողների վրա որոշակիորեն ճնշում են բանեցրել և մեծ-մեծ խոսել են։ Հավասատի չեմ ասում, արձանագրված է։ Հիմա թող փոխռեկտորը ասի՝ չեմ ասել»,- պատասխանեց Բագրատ Սրբազանը լրագրողի՝ ԵՊՀ գալու նպատակի վերաբերյալ հարցին։

Նա հավելեց, որ չի պատրաստվում ներս մտնել և դիտեց ուսանողների պարը․ «Շատ սիրելի ուսանողներ և դասախոսներ, ռեկտորներ, դեկաններ, սիրելի՛ ժողովուրդ։ Չափազանց մեծ ուրախություն է ինձ համար ձեր ներկայության մեջ գտնվելը։ Դուք ևս մեկ անգամ փաստում եք, որ անկախ բոլոր ահաբեկումների, սարսափ տարածելու փորձերի, վախեցնելու, ստով մոլորեցնելու, խաբելու, այս բոլոր բաները ձեզ համար գոյություն չունեն»,- նշեց Բագրատ Սրբազանը։

Մեկ արժեք գոյություն ունի, որը պարփակված է՝ Աստված և հայրենիք զգացումով և ճշմարտությամբ, և որից բխում են ճշմարտությունը, արդարությունը, հաշտությունը, սերը, քաջությունը և հաղթանակը։ Մենք բոլորս, յուրաքանչյուր մարդ՝ անկախ նրանից ինչ զգացումներ ունի, հաղթանակի ձգտում ունի իր սրտի մեջ։ Այսքան պարտված, նվաստացած, ստորացած վիճակը թե՛ ինքներս մեր մեջ, թե՛ արտաքին աշխարհի դիմաց՝ մեզ որևէ կերպով հարիր չէ»,- ասաց Սրբազանը։

Նրա խոսքով՝ այն վերաբերմունքը, որ կա բուհական վերնախավի կողմից՝ ինքը լավ գիտի դրա մասին․ «Երեկ լսեցինք, որ ռեկտորի տեղակալ Էլինա Ասրիյանը երեկ դասախոսների է հավաքել, ասելով՝ կապ չունի, նույնիսկ հազար ուսանող լինի՝ կհեռացնենք, կնշանակեք բացականեր։ Ամենամեծ բացական նրանք են, ովքեր այդպես խոսում են։ Ես անկեղծորեն չեմ հավատում, որ այդպիսի բան ասել է։ Հիմա եթե այստեղ է, ես հրավիրում եմ՝ վար իջնեն ներքև, ընդ որում նաև՝ ռեկտորի ուղեկցությամբ՝ Հովհաննես Հովհաննիսյանի, որին շատ-շատ լավ եմ ճանաչում։ Հրավիրում եմ այստեղ, եթե չգան, ուրեմն, նման բան եղել է»։

Փոխռեկտորը եկավ՝ հանդիպելու Բագրատ Սրբազանին․ «Ես մի քիչ այլ պատկերացում ունեի այն ամենի մասին, ինչ կարելի է մարդու մասին ասել և ով կարող է դա ասել, բայց բոլորս կարող ենք սխալվել»,- նշեց նա՝ հերքելով տեղեկությունը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031