Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանից 5 ըմբիշ կմասնակցի. հայտնի են նրանց անունները

Փարիզում ամռանն անցկացվելիք 33-րդ Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցումներին Հայաստանից կմասնակցեն դեռևս նախորդ մրցաշրջանում ուղեգիր նվաճած ազատ ոճի 5 ըմբիշներ:

Նրանք են՝ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 77 կգ Մալխաս Ամոյանը և 97 կգ Արթուր Ալեքսանյանը, ազատ ոճայիններ, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 65 կգ Վազգեն Թևանյանը:

Հիշեցնենք՝ Ստամբուլում օրերս անցկացված հունահռոմեական ըմբշամարտի համաշխարհային վարկանիշային վերջին՝ թվով վեցերորդ մրցաշարում մեր երկրի ներկայացուցիչներից ոչ մեկին չհաջողվեց մտնել լավագույն եռյակ և արժանանալ ուղեգրի:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031