Չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. կարող ենք ավելի հեռուն գնալ. Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը

Հայաստանը գնում է դեպի խաղաղություն. այս մասին Ալմաթիում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք շատ կառուցողական ենք ներգրավված բանակցային գործընթացում: Ավելին կարծում ենք՝ չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ: Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ և ապաշրջափակել բոլոր տրանսպորտային կոմունիկացիները տարածաշրջանում՝ այն ընկալմամբ, որ բոլոր տրանսպորտային կոմունիկացիաները կմնան այն երկրների ինքնիշխանության, օրենսդրության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են», — ասել է Միրզոյան:

Հիշեցնենք` Ալմաթիում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը:

Աապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Երևան կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել էր, որ Ղազախստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հարցում և հարթակ տրամադրել երկու երկրի միջև բանակցությունների համար։

Միրզոյան-Բայրամով վերջին հանդիպումը կայացել է փետրվարի 28-29-ը Բեռլինում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031