Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվային և Կիևին, ինչպես՝ Երևանին ու Բաքվին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան

Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։ Այդ մասին ТАСС գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Ղազախստանի դեսպան Դաուրեն Աբաևը։

«Անշուշտ, Ղազախստանը միշտ պատրաստ է օգնել բոլոր գործընթացներին, որոնք վերաբերում են խաղաղությանը։

Դա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին ու Ուկրաինային, այլև Հայաստանին ու Ադրբեջանին, Սիրիայի խնդրին, Իրանի խնդրին»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ղազախստանը պատրա՞ստ է միջնորդ դառնալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում:

Աբաևը նշել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման բազմաթիվ նախաձեռնություններ կան։

«Իհարկե, Ռուսաստանի կարծիքը պետք է միշտ հաշվի առնել այդ գործընթացներում։ Իհարկե, մենք պատրաստ ենք ոչ թե միջնորդ լինել, այլ հարթակ տրամադրել, պայմաններ ստեղծել», — հավելել է նա։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30