Skip to main content

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

Մայիսի 4-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն:

Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը մասնավորապես վերաբերում էին նախարարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող պետական աջակցության ծրագրերին, ընկերությունների բաժնետիրական կապիտալի օգտագործման հնարավորություններին, տնտեսության մեջ վերականգնվող էներգիայով աշխատող սարքավորումների, արևային պանելների, ազատ տնտեսական գոտիների գործունեությանը, ՓՄՁ ոլորտի զարգացմանը և այլ թեմաների։

Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, լսել նրանց առաջարկները և հանձնարարել համապատասխան պաշտոնատար անձանց մանրամասն ուսումնասիրել դեպքերը և հնարավորության սահմաններում տալ լուծումներ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930