Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թուրքագետ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, իր ձևակերպմամբ, շաբաթօրյա քաղաքական պարզ իրողություններ է ներկայացրել, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու:

Նա շեշտել է` Հայաստանն ու հայությունն ունեն մեկ հստակ թշնամի՝ Թուրքիան (իր կցորդ պետությամբ՝ Ադրբեջանով)։

«Մնացած պետություններն իրենց շահերն են հետապնդում՝ դիրքավորվելով հայ-թյուրքական հակամարտության շուրջ։ Ու կախված, թե որ կողմն է պատրաստ պայքարելու ու հաղթելու, կառուցում են իրենց քաղաքականությունը կողմերից յուրաքանչյուրի հետ։

Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը ուղիղ և անուղղակի աջակցում են Թուրքիան և Ադրբեջանը։ 2020 թ. նոյեմբերից ի վեր՝ պաշտոնական տասնյակ հայտարարությունները վկա։ Ինչո՞ւ, որովհետև այս իշխանության պահպանման պարագայում իրենք առաջիկա ամիսներին ու տարիներին կուլ կտան Հայաստանը՝ պատերազմով կամ առանց։

Այլ՝ դիմադրող իշխանության պարագայում Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստանի վրա հարձակումը ոչ միայն չի երաշխավորում հաղթանակ, այլև կարող է հակառակ արդյունքը ունենալ։

Ուստի, իրենց համար Հայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30