Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության վարչակազմում կայացած մամուլի ասուլիսում «ռուսական օրենքի» դեմ բողոքի ցույցերը հեղափոխության փորձ է որակել:

Այս մաին հայտնում է «Ալիք»-ը:

Նա ընդգծել է, որ 2020 թվականից սկսած Հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ կառավարությունը հեղափոխության 2 անհաջող փորձ է տեսել։

Վարչապետ Կոբախիձեն բացի այդ նաև ՀԿ-ներին մեղադրել է հետազոտություններում տվյալներ կեղծելու մեջ.

«Նրանք կեղծել են արձանագրությունների տվյալները, կեղծել են ԿԸՀ-ի կողմից ընտրությունների արդյունքների ուշ հրապարակման մասին տեղեկությունները։ ՀԿ-ների այս կեղծիքն ամբողջությամբ ֆինանսավորվել է արտասահմանյան աղբյուրներից»,- նշել է Կոբախիձեն։

Ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, որին դեմ են արտահայտվել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները՝ այն համարելով Եվրամիությանը՝ հանրապետության ինտեգրման խոչընդոտ։

Ապրիլի 15-ից Թբիլիսիում ընդդիմադիրներն ու քաղաքացիական ակտիվիստները բողոքի ակցիաներ են անցկացնում օրինագծի դեմ։

Վրաստանի խորհրդարանը մայիսի 1-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի խորհրդարանում՝ լիագումար նիստի մեկնարկից առաջ, որտեղ պետք է շարունակվեր «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի քննարկումը, ընդդիմության և խորհրդարանական մեծամասնության անդամների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել:

Ապրիլի 30-ին Թբիլիսիում տեղի էր ունեցել հերթական ակցիան ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի։ Երեկոյան ցուցարարների հետ բախումների ժամանակ ոստիկանները օգտագործել էին պղպեղի գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ, որպեսզի նրանք դուրս գան Ռուսթավելի պողոտայից, որտեղ գտնվում է խորհրդարանը:

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել էր, որ բողոքի ակցիայի ժամանակ 63 անձ բերման էր ենթարկվել, իսկ 6 ոստիկան՝ վիրավորվել։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031