Զարմացա, երբ իմացա, որ ՀՀ-ում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում․ Փաշինյան

«Ինչո՞ւ ենք մենք այսքան սկզբունքային հանրակրթության հարցում»:

Կառավարության նիստում՝ մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագրի քննարկման ժամանակ, այս հարցադրումն արեց Կառավարության ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, ապա նկատեց.

«Ընդ որում՝ այս ընկալումը միշտ չէ որ կա. կրթություն՝ հա, դե լավ, ատեստատ՝ հա, դե լավ, գնահատական՝ հա, դե լավ, ու այսպես շարունակ: Խոսքը նրա մասին է՝ այդ աշակերտը 30-40 տարեկանում աղքա՞տ է լինելու, թե՞ աղքատ չի լինելու: Մենք պետք է ապահովենք, որ մարդը կարողանա իր աշխատանքով իր ընտանիքը պահել աղքատության շեմից վերև, ինչքան դրանից ավելի շատ՝ ավելի լավ: Ուզում եմ, որ մեր ուսուցիչները, ծնողները և աշակերտները էս բանաձևն ընկալեն. ինչպես մենք այսօր վերաբերվում ենք մեր երեխայի կրթությանը նրա մասին է՝ մենք նրան աղքատության դատապարտո՞ւմ ենք, թե՞ չենք դատապարտում»:

Վարչապետը նաև նշեց՝ եթե այսօր աչք փակեն երեխայի պատշաճ կրթություն ստանալու իրավունքի վրա, 90 տոկոսով դատապարտելու են աղքատության, ընդ որում՝ խոսքը նաև ուսուցիչների մասին է:

«Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ մեր հանրապետությունում ուսուցիչներ կան, որ ամսական 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Ինչ-որ անտրամաբանական և անազնիվ կոմպրոմիսի մասին է խոսում սա, ոնց կարող ես մի ամբողջ ամիս աշխատել ու 25-30 հազար դրամ ստանալ: Ընդ որում՝ մեր իրականության մեջ ավելի սարսափելի բան կա, որ շատ տեղերում ուսուցչի աշխատանքը ընկալվում է՝ «դե էնքան որ տնից դուրս գան», այսինքն՝ էդ տնից դուրս գալու դեպքում է, որ մարդը կարող է համաձայնվել 25-30 հազար դրամով աշխատել: Կներեք, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է, կամ եթե այդ վիճակն է, ուրեմն կրթության բաց կա, և այդ բացն է պետք լրացնել, ու մենք հենց այդ ճանապարհով ենք գնում»,- ընդգծեց վարչապետը:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031