Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մայիսի 5-10-ին կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա։

Այս մասին տեղեկացրել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի, Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկի և վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մայիսի 5-10-ը պետական այց կկատարի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա»,- հայտնել է Չունյինը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031