«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Ապրիլի 25-ին Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևն անհիմն է և բացահայտորեն խեղաթյուրում է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը։

Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

«Այս կարգի միակողմանի և կողմնակալ փաստաթղթերի ընդունումը՝ առանց համարժեք գնահատման, վաղուց արդեն սովորական է դարձել Եվրախորհրդարանի համար։ Այս քայլը ոչ այլ ինչ է, քան հստակ քաղաքական հրահանգ Եվրոպայի մի շարք ուժերի կողմից՝ ուղղված Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացմանը։

Նման իրավիճակում Եվրախորհրդարանի խմբի առանձին անդամներ, առաջնորդվելով իրենց ներքին նկատառումներով և անձնական շահերով, միայն նպաստում են Ադրբեջանում իրավիճակի խեղաթյուրմանը»,- հայտարարել է նա։

Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի խոսքով, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերը միայն բարդացնում են Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունները։

«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Եվրախորհրդարանին դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին և դատական գործընթացներին»,- հավելել է նա։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031