Մենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը հասել է մի կետի, որտեղ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դնում սեղանին։ Փաշինյանն այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպմանը։

«Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին։ Եվ սա շատ կարևոր փուլ է։ Եվ մենք այս փուլում պետք է շատ ակտիվ լինենք՝ որպես կուսակցություն»,- ասել է վարչապետը։

Խոսելով Տավուշի մարզի որոշ հատվածներում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման՝ արդեն մեկնարկած գործընթացի մասին՝ վարչապետն ասել է, որ դա շատ ցավոտ հարց է՝ կա ճանապարհի, տների հետ կապված խնդիր, սակայն արձանագրել է, որ հիմա լուծում են ոչ թե որևէ գյուղի, որևէ ճանապարհի կամ որևէ տան, այլ առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը։ «Եվ մենք լուծելու ենք այդ հարցը։ Ուրիշ տարբերակ չունենք, որովհետև դա մեր առաքելությունն է, դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունն է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելել է, որ պետական և ոչ պետական գիտակցությունների սահման կա․ «Մենք հիմա նոր մտնում ենք պետական գիտակցության մեջ, որովհետև մենք ոչ պետական գիտակցության մեջ ենք եղել։ Մենք հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել։ Մեր պարագայում շատ կոնկրետ պատասխանի կարիք ունի հետևյալ հարցը՝ իսկ հայրենիքը ո՞րն է, որովհետև մենք մեր գիտակցություն և ենթագիտակցության մեջ ունենք մի քանի ընկալում հայրենիքի մասին։ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգը հենց դրա համար է»,- նշել է Փաշինյանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031